Գրինվուդը գրավի դիմաց ազատ է արձակվել
Մեծ Մանչեսթերի ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդի վերաբերյալ։
Եթե ավելի վաղ հաղորդվում էր, որ նա ձերբակալվել է բռնաբարության և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, ապա այժմ ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ֆուտբոլիստը ձերբակալվել է բռնաբարության և մահվան սպառնալիքների կասկածանքով։
Գրինվուդի գործը հավանաբար կվերադասակարգվի:
Սակայն ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ նա ազատ է արձակվել՝ գրավի դիմաց, մինչև հետաքննությունը ավարտվի։
Հիշեցնենք, որ 20-ամյա խաղացողը ձերբակալվել է իր ընկերուհու՝ Հարիետ Ռոբսոնի մեղադրանքներից հետո, ով հրապարակել է ծեծի լուսանկարով մի պատմություն և տեղադրել աուդիո, որտեղ նրան ստիպել են սեռական հարաբերության մեջ մտնել: