Հրազդանի քաղաքապետի որդին վրաերթից հետո հոգեբանական ծանր վիճակում է. փաստաբան
Armtimes.com-ը գրում է.
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին՝ 17-ամյա Ռազմիկը, որը կասկածվում է օրեր առաջ 58-ամյա Վալերի Թորոսյանին մահացու վրաերթի ենթարկելու մեջ, հոգեբանական ծանր վիճակում է գտնվում:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց նրա փաստաբան Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ Ռազմիկ Դանիելյանը համապատասխան բուժօգնության է դիմել: «Երիտասարդ երեխա է, հոգեբանական ծանր վիճակում է»,- նշեց նա:
Մեր ճշտող հարցին, թե իր վստահորդը ընդունո՞ւմ է, որ ինքն է վրաերթի ենթարկել Վալերի Թորոսյանին, փաստաբանը պատասխանեց. «Այո, ընդունում է, որ ինքն է եղել ղեկին»: Մյուս հարցին, թե ի վերջո ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել վրաերթը, Հայկ Սարգսյանն ասաց, որ քննությունը պետք է պարզի: « Քննություն է ընթանում, մանրամասները կպարզվի նոր դրանից հետո դեպքի հանգամանքներին կարելի է անդրադառնալ: Այս պահին դեռ շատ վաղ է դրա մասին ինչ-որ բան ասել»,- պատասխանեց փաստաբանը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: