Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor
Socity

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «ալո» բառ

Մարդիկ հեռախոսազրույց սկսելիս անգամ չեն մտածում, թե ինչպես կարելի է ողջունել զրուցակցին: «Ողջույն», «Բարի առավոտ/օր/երեկո», «Բարի օր» «Բարի երեկո» և այլ արտահայտություններին փոխարինում է ունիվերսալ «ալո» բառը: Այդ բառի առաջացման պատմությունն խիստ խճճված է: Համաձայն վարկածներից մեկի՝ ամեն ինչ սկսվել է 11-րդ դարում Նորմանդիայի դուքս Վիլհելմ Նվաճողի կողմից Անգլիա ներխուժելուց հետո: Իրենց անասուններին նորմանդացի հովիվները հավաքելիս են եղել «Hallo» գոչելով, և հենց այստեղից էլ առաջացել է «halloer» բայը, որը նշանակում է «շարունակել գոռալ»: Հայտնի է, որ Թոմաս Էդիսոնը 1877 թվականի օգոստոսի 15-ին նամակ է գրել Պիտսբուրգի հեռագրական ընկերության նախագահին, որում պնդել է, որ հեռախոսով շփվելիս ողջունելու լավագույն բառը «hullo» բառը է, որը  անգլերեն փոփոխված շնորհավորական «hello»՝ բարև, բառն է, որն էլ իր հերթին վեր է ածվել «ալո»-ի: Բացի դա համարվում է, որ Ալեքսանդր Բելլը առաջարկել է այդ բառի  իր սեփական տարբերակը`«ahoy» բառը: Ըստ վարկածներից մյուսի՝ «ալո» բառն իր ծագումը ստացել է անգլերեն «hallow» բառից, որով ծովագնացները ողջունելիս են եղել հանդիպող նավերին: Գոյություն ունի նաև այլ տարբերակ, ըստ որի՝ «ալո» բառն առաջացել է հունգարերեն «hallom» տերմինից, որը նշանակում էր «ես ձեզ լսում եմ»: Այն կիրառել է հունգարացի գիտնական, աշխարհում առաջին հեռախոսակայանի հայտնագործող և «Telefon Hirmondo» հեռախոսային լրատվական ծառայության հիմնադիր Թիվադար  Պուշկաշը: Համարվում է, որ հեռախոսային խոսակցության  ժամանակ Պուշկաշն ասելիս է եղել «Hallom», ինչն էլ ավելի ուշ վերածվել է «Hallo»-ի կամ «ալո»-ի: Աստիճանաբար «ալո» բառը ներմուծվել է այլ լեզուներում՝ ֆոնետիկ նորմերին համապատասխան փոփոխությունների ենթարկվելով : Օրինակ հայերենում ու ֆրանսերենում այն հնչում է որպես «ալո», իսկ հունգարերենում «հալո»: Ռուսաստանում օգտագործվում է «ալո» և  «ալյո» բառերը, ընդ որում «ալյո»-ն նույն «ալո»-ի ձևափոխված ձևն է: Ընդ որում ցարական Ռուսաստանում և ԽՍՀՄ-ի առաջին տարիներին օգտագործվել է «կապի մեջ եմ» և  «սարքի մոտ եմ» արտահատությունները: Որոշ լեզուներ այլ ուղղությամբ են գնացել: Օրինակ, ճապոնացիները հեռախոսազրույցների ժամանակ միմյանց ողջունում են «մոշի-մոշի» ասելով, ինչը թարգմանվում է որպես «խոսում եմ-խոսում եմ», չինացիներն ասում են «վեյ»՝ «լսում եմ», իտալացիները «պրոնտո»՝ «պատրաստ է», հրեաները օգտագործում են իրենց ունիվերսալ ողջյունի բառը «շալոմ»՝ «խաղաղություն», էսպերանտոյով «սալյուտոն»՝ «ողջույն»  և այլն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Oragir.live