Էրդողանը հայտարարել Է, որ Թուրքիան ավելացրել է Ադրբեջանից գազի մատակարարումը
Թուրքիան Ադրբեջանից բնական գազի մատակարարումներն ավելացրել է Իրանից կապույտ վառելիքի մատակարարումների հետ կապված անսարքություններից հետո։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ազգին հղած ուղերձում։
«Գազատարի հակառակ կողմում տեղի ունեցած վթարի պատճառով մեր եւ Իրանի միջեւ բնական գազի մատակարարման նվազում է տեղի ունեցել։ Մենք պայմանավորվել ենք Իրանի հետ անսարքությունների վերացման աշխատանքները թողնել ավելի տաք ամիսներին, հետո նորից վերսկսել բնական գազի մատակարարումը։ Մենք ավելացրել ենք Ադրբեջանից գնվող բնական գազի ծավալը։ Մենք գործարկեցինք Տուզ-Գելիի և Սիլիվրի գազի ստորգետնյա պահեստարանները», - ասել է Էրդողան։
Հունվարի 28 - ին թուրքական ZOTAC նավթագազային ընկերությունը հայտնել էր՝ Իրանից սահմանափակ ծավալով գազի մատակարարման վերսկսման մասին։