Արաբական երկրները պետք է ռացիոնալ երկխոսություն հաստատեն․ Ասադ
Արաբական երկրները պետք է ռացիոնալ երկխոսություն հաստատեն՝ ելնելով իրենց ժողովուրդների շահերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն Օմանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ:
«Արաբական երկրները պետք է դնեն քաղաքական հարաբերությունների համակարգի հիմքերը և անցկացնեն ռացիոնալ երկխոսություն՝ հիմնված ժողովուրդների շահերի վրա»,-ասել է նախագահ Ասադը:
Նրա խոսքով, արաբական հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխությունները հասկանալու և համարժեք գնահատելու համար արաբական պետությունների ղեկավարները պետք է «հարմարեցնեն իրենց քաղաքական մոտեցումներն ու մտածողությունը՝ ելնելով միջազգային հարթակում այդ պետությունների շահերից և դիրքերից»։
SANA գործակալությունը հայտնում է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ոլորտներին առնչվող հարցեր: