Գենետիկը խոսել է օմիկրոնից հետո հակամարմինների շատ թույլ պաշտպանության մասին
Lenta.ru-ն գրում է, որ հակամարմինները, որոնք արտադրվում են մարդու օրգանիզմում օմիկրոնով վարակվելուց հետո, շատ քիչ պաշտպանություն են ապահովում կորոնավիրուսի այլ շտամներից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է DNKOM մոլեկուլային գենետիկական հետազոտությունների գիտական կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Անդրեյ Իսաևը։ Նա խոսել է վերջերս հրապարակված մի ուսումնասիրության մասին, ըստ որի տարած օմիկրոնից հետո անընկալությունը լավ չի աշխատում դելտա շտամից պաշտպանվելու համար։ Միևնույն ժամանակ, գիտնականները պարզել են, որ դելտայից հետո հակամարմինները մի փոքր պաշտպանում են օմիկրոնից: «Սա խոսում է այն մասին, որ օմիկրոնը չի լինի համաճարակի փրկությունն ու վերջը»,- ընդգծել է գենետիկը։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային բժշկական և կենսաբանական գործակալության (FMBA) գլխավոր վարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Նիկիֆորովը կանխատեսել էր կորոնավիրուսային համաճարակի ավարտը մինչև ամառ։ Նիկիֆորովը ենթադրել է, որ օմիկրոն շտամի առաջացումը կարող է նշան լինել COVID-19-ի համաճարակի ավարտի մասին։ «Կարծում եմ, որ համաճարակը պետք է ավարտվի մինչև ամառ», - ասել է նա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը