Հայաստանում ինժեները ցանկանում է բանակի շարքեր համալրել ռոբոտ զինվորներով
actualnews.org-ը գրում է, որ Հայաստանում տեղացի ինժեներ Վահան Իսաջանյանը փորձում է ռոբոտ զինվորներ մտցնել երկրի բանակի շարքերը։ Նա այդ ուղղությամբ բանակցում է ՊՆ ներկայացուցիչների հետ։ Սկզբում ամեն ինչ սկսվել է որպես հոբբի, բայց աստիճանաբար այն դարձել է մասնագիտական գործունեության մաս: Ինժեներական ընկերությունը զբաղվում է տարբեր բարդության մեխանիզմների ստեղծմամբ, իսկ հեռակառավարվող սարքն առաջարկվել է անմիջապես Իսաջանյանի կողմից։ Նա բացատրել է, որ այդ միտքն իր մոտ ծագել է բանակում ծառայելուց հետո, քանի որ կարողացել է ամեն ինչին ներսից ճանաչել։ Մարդկային ռեսուրսի պաշտպանվածությունն ապահովելու համար անհրաժեշտ են ժամանակակից սարքավորումներ, պնդում է մասնագետը։ Նա նշել է, որ ռոբոտ-զինվորն իր տեսակի մեջ եզակի է, բնութագրերով աշխարհում նմանը չունի։ Սարքն իր չափսերով տղամարդուց մեծ չէ, ունի ամբողջական զրահ, հզոր էլեկտրական շարժիչ մարտի դաշտում արագության և մանևրելու համար։ Առաջին նախատիպն աշխարհ է տեսել դեռևս 2017 թվականին: Ինժեներին նույնիսկ հաջողվել է կապ հաստատել ՊՆ-ի հետ, նախատիպերն արդեն մշակվում են զինված ուժերում հնարավոր հետագա ներդրման նպատակով: Նման ռոբոտները կարող են կառավարվել հեռակա կարգով, ինչպես նաև երկար ժամանակ գործել առանց վերալիցքավորման:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը