Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia
Region

Անկարան վերստին հայտարարում է՝ պատրաստ է միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև

Թուրքիան պատրաստ է միջնորդական դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև և հյուրընկալել երկու նախագահների հանդիպումը, նախօրեին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական NTV և Star TV հեռուստաընկերությունների հատուկ թողարկման ժամանակ:

Խոսելով ռուս-ուկրաինական հակասությունների մասին՝ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան տարածաշրջանում խաղաղություն կողմնակից է և ուզում է, որպեսզի Մոսկվայի և Կիևի միջև լարվածությունը թուլանա առանց նոր ճգնաժամի վերածվելու: Էրդողանը վերստին նշել է, որ Անկարան պատրաստ է միջնորդ դառնալ կողմերի միջև:

«Կրկին պատրաստակամություն եմ հայտնում աջակցել կողմերին: Նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն հայտնել եմ սրա մասին և շարունակելու եմ փոխանցել այս ուղերձները: Քանի որ մենք խաղաղություն ու կայունություն ենք ուզում մեր տարածաշրջանում: Կարծում եմ՝ երկու երկրներն էլ գիտեն Թուրքիայի անկեղծության ու բարյացակամության մասին: Եթե երկու առաջնորդներն էլ ցանկանան, կարող են հանդիպում կազմակերպել մեր երկրում և բացել խաղաղության մթնոլորտի վերականգնմանը տանող ճանապարհը», - հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նշել է, որ երկու երկրների առճակատումից ոչ ոք չի շահելու, ընդհակառակը՝ տուժելու են և՛ պատերազմող կողմերը, և՛ ողջ տարածաշրջանը: Էրդողանի խոսքով, Թուրքիային մտահոգում են նաև Ռուսաստանի և Արևմուտքի լարված հարաբերությունները։ Լրագրողի հարցին, թե ի՞նչ դիրք կգրավի ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան, եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, Էրդողանը ասել է, թե հույս ունի, որ լարվածությունը թեժ բախումների չի հասնի:

«Մեր ցանկությունն է, որպեսզի այս ճգնաժամը հանգուցալուծվի երկխոսության և դիվանագիտության ճանապարհով: Հավատում ենք, որ սա հնարավոր է: Ե՛վ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային շարունակում ենք կոչ անել կառուցողական և հավասարակշիռ մոտեցում ցուցաբերել: Թուրքիան կշարունակի կատարել ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնած դաշնակցային պարտավորությունները: Այս հարցում թող ոչ մի կասկած չլինի», - ընդգծել է Թուրքիայի առաջնորդը:

Նախագահ Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիա է հրավիրել ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին երկկողմ հանդիպում անցկացնելու համար:

«Մենք մեր երկիր ենք հրավիրում պարոն Պուտինին, հիմա ուզում ենք որոշ քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար», - նշել է Էրդողանը՝ ասելով, թե Մոսկվայից պատասխան են սպասում։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտնել է, որ Պուտինը գոհունակությամբ ընդունել է Էրդողանի հրավերը: Նա նշել է, որ այս թեման քանիցս օրակարգ է եկել նախագահների վերջին մի քանի շփումների ժամանակ: Պեսկովի խոսքով, նախագահ Էրդողանը ցանկություն է հայտնել Թուրքիայում հյուրընկալել երկկողմ հարաբերությունների միջկառավարական հանձնաժողովների նիստերը, որոնք գլխավորում են երկու նախագահները: Նրանք պայմանավորվել են, որ երբ համաճարակային իրավիճակն ու նախագահների ժամանակացույցը թույլ տա, Պուտինը անպայման կօգտվի այդ հրավերից և կմեկնի Թուրքիա։