Առնոլդ Շվարցենեգերը ներկայացել է Զևսի կերպարանքով
Հոլիվուդյան դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Instagram-ում հրապարակել է մի պաստառ, որը զարմացրել է երկրպագուներին։
Նա հայտնվել է Օլիմպոսի գերագույն աստված Զևսի կերպարանքով։ Երկրպագուները ենթադրել են, որ դրանով նա ակնարկել է իր մասնակցությամբ նախագծի պրեմիերային։
«Սպասվում է 2022 թվականի փետրվարին»,- մակագրել է դերասանը պաստառը։
Շվարցենեգերը ներկայացել է ճերմակած մազերով և մորուքով, ոսկե զրահներով և բազմաթիվ թևնոցներով, իսկ դաստակներից կայծակ է դուրս գալիս: