Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU
Region

Այս պահի դրությամբ Անթալիայի ֆորումին մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա. Աղաջանյան

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հայաստանցի իր պաշտոնակից Արարատ Միրզոյանն ու հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հնարավոր է մասնակցեն մարտին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին:

«Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրել ենք Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին: Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հրավիրյալները կարող են մասնակցել ֆորումին: Գոհ կլինենք: Քանի որ Ադրբեջանն էլ է մասնակցելու: Այս հարթակում թող Ադրբեջանն էլ իր կարծիքը հայտնի, Հայաստանն էլ: Ըստ էության, սա կլինի վստահության բարձրացմանը ուղղված քայլերի մի մասը», - ասել է Չավուշօղլուն:

Երևանն առայժմ պաշտոնապես չի հստակեցրել՝ արդյո՞ք ընդունել են Անկարայի հրավերը։

Մարտի 11-13-ը կայանալիք ֆորումին Հայաստանին հրավիրելու մասին անցած շաբաթ հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարարը։ Հայաստանի արտգործնախարարությունից կարճ ժամանակ անց հաստատեցին, որ ստացել են հրավերը, և քննարկվում է միջոցառմանը նախարար Արարատ Միրզոյանի մասնակցության նպատակահարմարությունը։

Իսկ երկուշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ հավանականությունը շատ մեծ է, որ Հայաստանը կընդունի Թուրքիայի հրավերը՝ դա կապելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ Հայաստանի ղեկավարը անտրամաբանական էր համարել հարևանների հետ խոսելու առիթը բաց թողնելը։

Այսօր խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց, թե այս պահին ֆորումին մասնակցելու վերջնական որոշում չկա. - «Ուզում եմ այս պահին ուղղակի տեղեկացնել, որ այդ լուրը ևս քիչ առաջ ինձ հասավ, և ես մինչ այստեղ գալը հասցրել եմ պարոն Ռուբինյանի հետ քննարկել հարցը և այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ որոշում կայացված չէ։ Այս պահի դրությամբ մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա»։

Արդեն երկրորդ անգամ անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումը հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրներից հրավիրված պետական առաջնորդները, քաղաքական գործիչները, դիվանագետները, գիտնականներն ու գործարարները քննարկում են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հարցեր, ներկայացնում իրենց տեսակետները, տեսլականներն ու լուծման հեռանկարները: Անցած տարի կայացած առաջին ֆորումին մասնակցել էին Հայաստանի հարևաններ Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։

Նախարար Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ արդեն 45 երկրի արտգործնախարար և 30 միջազգային կառույցի ներկայացուցիչ հաստատել է իր մասնակցությունը:

Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն խոսել է նաև մոտ երկու շաբաթ առաջ հայ և թուրք բանագնացների մոսկովյան հանդիպման մասին՝ նշելով, որ Սերդար Քըլըչը և Ռուբեն Ռուբինյանը դեմ առ դեմ առաջին հանդիպումից հետո մշտական հեռախոսային կապի մեջ են և հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կողմերը միասին են որոշելու: Նա նշել է, որ առաջին՝ ճանաչողական բնույթի հանդիպումից հետո բանագնացներն այժմ քննարկելու են հետագա քայլերը: Չավուշօղլուն նաև հիշեցրել է, որ թուրքական և հայկական ավիաընկերությունները փետրվարից փոխադարձ թռիչքներ են սկսելու: