Ձերբակալվել է ադրբեջանցի գործարար Հաֆիզ Մամեդովը
Ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի գործարար Հաֆիզ Մամեդովը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ գործարարը մեղադրվում է խոշոր չափերի հարկերը և պարտադիր սոցիալական ապահովագրության պետական վճարները մուծելուց խուսափելու մեջ։ Գործարարի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։