ԱՄՆ պետքարտուղարությունը բարձրացրել է Վաշինգտոնում ՌԴ դեսպանի հեռանալու հարցը
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անտոնովը հայտարարել է, որ Պետդեպարտամենտը դրել է իր մեկնման հարցը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Պետդեպարտամենտում վերջին հանդիպումների ժամանակ մեր աշխատակիցներին պարզ ասվել է, որ Ռուսաստանի դեսպանը ստիպված կլինի ԱՄՆ - ից հեռանալ մինչեւ ապրիլ, եթե մենք չկատարենք Մոսկվայում ԱՄՆ դեսպանի թիկնապահներին վիզաների տրամադրման հարցերով ԱՄՆ-ի մի շարք պայմաններ», - ասել Է Անտոնովը:
Դեսպանը հայտարարել է, որ Վաշինգտոնում իր աշխատանքի 4 տարվա ընթացքում ավելի քան 120 դիվանագետներ եւ առաքելության աշխատակիցներ ժամկետից շուտ արտաքսվել են ԱՄՆ-ից: