Ռուսական նավատորմը խոշոր զորավարժություններ է սկսել Բալթիկայում․ Ծով է դուրս եկել 20 նավ
ՌԴ-ի Բալթիկ նավատորմի քսան նավ ծով է դուրս եկել մարտական պատրաստության խնդիրների կատարման համար, «Ինտերֆաքս» - ի փոխանցմամբ՝ երկուշաբթի հաղորդել է նավատորմը։
«Բալթիկ նավատորմի ապահովման 20 մարտական նավ, մոտորանավակներ լքել են մշտական տեղակայման կետերը եւ դուրս են եկել Բալթիկ ծովի նշանակված շրջաններ՝ մարտական պատրաստության պլանային միջոցառումների շրջանակներում առաջադրանքներ կատարելու համար», - ասված է նավատորմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Զինվորականների խոսքով՝ զորավարժության շրջանակներում մարտավարական խմբերի կազմում գործելու են ականազերծիչ եւ փոքր հականավակային նավեր, փոքր հրթիռային նավեր եւ հրթիռային կատերներ:
ՌԴ-ի Բալթֆլոտի նավերը ծովում վարժանքների են դուրս եկել ՆԱՏՕ-ի ՆԱՏՕ-ի այն հայտարարության ֆոնին, թե իրենց ուժերը պատրաստվածության վիճակի են բերվել, լրացուցիչ նավեր եւ կործանիչներ ուղարկել Արեւելյան Եվրոպա՝ կապված կապված Ուկրաինայի մոտ ռուսական ռազմական ուժերի մեծացման հետ։