Քրդերը վերահսկողության տակ են վերցրել Հասեքի բանտը՝ ոչնչացնելով ԻԳԻԼ-ի 175 զինյալի
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» քրդական կազմավորումները գրոհով գրավել են Հասեքե քաղաքի Էս Սինաա բանտը՝ ոչնչացնելով 175 ահաբեկիչների, որոնք թաքնված էին դրա տարածքում: Այս մասին կիրակի հայտնել է քրդական Firat գործակալությունը։
Նրա տեղեկատվության համաձայն՝ կալանավայրի ազատագրման գործողությունն սկսվել է գրավված շենքերից մեկի ուղղությամբ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիահարվածից հետո:
Սիրիական բանակի հրամանատարությունն իր հայտարարության մեջ պնդում է, որ Թուրքիան և իր կողմից կռվող սիրիական ընդդիմության զինված կազմավորումներն աջակցություն են ցուցաբերել ԻՊ-ին, որը գրավել է բանտը: