Հրվ. Կորեան մարել է Իրանի՝ ՄԱԿ-ին 18 մլն դոլարի չափով ունեցած պարտքը
Հարավային Կորեայի կառավարությունը մարել է Իրանի՝ ՄԱԿ-ին 18 մլն դոլարի չափով ունեցած պարտքը։ Այս մասին ասվում է Հարավային Կորեայի պլանավորման և ֆինանսների նախարարության կայքում։
Ինչպես գրում է Russia Today-ը, վճարումը կատարվել է հարավկորեական բանկերում իրանական սառեցված ակտիվների միջոցով։
Նշվում է, որ Իրանի իշխանությունները դիմել են Հարավային Կորեայի ղեկավարությանը սառեցված ակտիվներից երկրի պարտքը ՄԱԿ-ին վճարելու խնդրանքով՝ պարտքի պատճառով Գլխավոր վեհաժողովում Թեհրանի ձայնի իրավունքի կորուստը կանխելու համար։