Ադրբեջանում հերթական զինծառայողն է մահացել «ոչ մարտական պայմաններում»
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բաքվի կայազորի N զորամասում ծառայող ադրբեջանցի զինծառայող Ասիֆ Մահերամզադեի ոչ մարտական պայմաններում մահվան մասին։ Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։
Նշենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայող Ռազգուլիև Ռամիզ Խագանին ինքնասպան է եղել Բաքվի սահմանապահ ծառայության պետական հոսպիտալում։