Չի կարելի Թուրքիային մեղադրել Ուկրաինային «Բայրաքթար» մատակարարելու մեջ. Հուլուսի Աքար
«Թուրքիան չի կարող մեղադրվել Ուկրաինային թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերի մատակարարելու մեջ, քանի որ դա համապատասխանում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ծրագրին»: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ Թուրքիան ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի, Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
«Նման փոխգործակցության հետևանքներից մեկն Ուկրաինային հարձակողական անօդաչու թռչող սարքերի մատակարարումն էր։ Անօդաչու սարքեր ձեռք բերելու որոշումը կայացրել է Կիևը, և Անկարային ոչ մի բանում չի կարելի մեղադրել։ Հարկ է հիշեցնել, որ Ուկրաինան ունի լայն հնարավորություններով ՆԱՏՕ-ի գործընկերոջ կարգավիճակ։ Ուկրաինա-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրի կետերից է այս երկրի պաշտպանական ներուժի ավելացումը.»,- ասել է Աքարը։