Մահացել է կորոնավիրուսով դիտավորյալ վարակված երգչուհին
Չեխ 57-ամյա ֆոլկ երգչուհի Հանա Հորկան, ով հատուկ վարակվել էր իր որդուց և ամուսնուց՝ հակամարմիններ չունեցող քաղաքացիների համար սահմանափակումներից խուսափելու համար, մահացել է, հայտնում է «Մոսկվա 24»-ը։
Արտիստի որդին՝ Յան Ռեկն ասել է, որ ինքը և իր հայրը վարակվել են վիրուսով պատվաստվելիս։ Նրա մայրը, մյուս կողմից, «կարծում էր, որ ավելի լավ է վարակվել COVID-19-ով, քան պատվաստվել»: Այդ իսկ պատճառով՝ Հորկան չի մեկուսացել ընտանիքից, այլ նրանց հետ է անցկացրել իր հիվանդության ողջ ժամանակահատվածը, գրում է Gazeta.ru-ն։
«Ես ողջ մնացի։ Դժվար էր։ Ուրեմն, բարև, թատրոն, սաունա, համերգ և ճանապարհորդություն դեպի ծով»,- գրել է երգչուհին համացանցում։
Ավելին՝ այստեղ