Նոր մանրամասներ Վանաձորում 27-ամյա տղայի սպանության փորձից
Armlur.am-ը գրում է.
Armlur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Վանաձորում երեկ՝ դեկտեմբերի 15-ին, 27-ամյա երիտասարդի սպանության փորձից: Լոռու մարզի մեր թղթակցի փոխանցմամբ, ժամը 24:00-ի սահմաններում մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ, ով պարանոցի շրջանում ունեցել է հրազենային ծանր վիրավորում: Հիվանդանոցից անմիջապես զանգահարել են ոստիկանություն: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Վանաձորի «Դիմաց» թաղամասում: Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են պարկուճներ: Պարզվել է, որ հրազենային վիրավորում ստացած տղան Վանաձոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Դավիթ Քոչարյանն է:
Շարունակությունը` այստեղ