Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mitsubishi Grandis-ը.տուժածներ չկան
Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 15։10-ի սահմաններում Գայի պողոտա-Ա. Հովհաննիսյան և Բաղյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված Jinbei մակնիշի և Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Տարածքը սահմանազատել են պարեկներ Գևորգ Զոհրաբյանն ու Վահե Հակոբյանը, մինչև կժամանեին ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի