Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor
Socity

Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական մաքսակետով բացի իրանցի վարորդներից հայկական մեքենաներ չեն երթևեկել. Բադասյան

Գորիս-Կապան ճանապարհի հատվածում տեղադրված է երկու հայկական մաքսակետ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նույն ճանապարհին ադրբեջանական մաքսակետի տեղադրումից հետո հայկական մեքենաներ դեռ չեն անցել։

«Բացի իրանցի վարորդներից չենք ունեցել դեպք, որ երթևեկեն հայկական մեքենաները»։

Վերջինս նկատեց, նույն հատվածի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի հատվածում նկատում են իրանցի վարորդների բեռնատարների մեծ հոսք։

«Գորիս-Կապան ճանապարհով հնարավոր է երթևեկեն Իրանի կողմից բեռնատար մեքենաներ, սակայն մեծամասամբ հոսքը նոր ճանապարհով է ընթանում։ Օրինակ՝ որոշակի գործառույթներ են իրականացնում Մեղրիի մաքսային կետի և անցնող բեռնատարների հաշվառման մասով, իսկ քանի որ ընդհանրապես հայկական մեքենաներ չեն հատել, այդ մասով գործառույթներ չի իրականացվում»։
Բադասյանը նշեց՝ մաքսակետի տեղադրման նպատակն է մաքսային հսկողություն իրականացնել, սակայն չհերքեց, որ այդ գործառույթի մասով նրանց գործառույթները տեսական են։ Ռուստամ Բադասյանը նշեց, որ օրինակ՝ Բագրատաշենի, Բավրայի մաքսակետերի ծանրաբեռնվածությունները տարբեր են։

«Հիմա մենք ինչ, եթե օրինակ մեկ օր այդ կետերից որևէ մեկով մեքենա չանցնի, մաքսային հսկողության անհրաժեշտություն չլինի, այդ օրը մաքսակետում աշխատող չլինի՞։ Եթե տեսական հնարավորություն կա, պետք է մաքսային հսկողությունը իրականացվի։ Հիմա դա կիրականացվի մաքսային մարմնի, թե այլ մարմնի կողմից, ժամանակը ցույց կտա»։

Բադասյանը նշեց՝ իրանցիներն անցնում են այլընտրանքային ճանապարհով, ընդունեց, սակայն, որ կան որոշակի անհարմարություններ, չնայած իրանական բեռնատարների մեծ հոսք է նկատել։

ՊԵԿ նախագահի կարծիքով, ադրբեջանական մաքսակետերի առկայությունը գլխավոր մայրուղու վրա, չի ենթադրում, որ հայկական կողմը մեքենաների հոսքի նվազում ունի, քանի որ նույն մեքենաները մուտք են գործում Մեղրիի անցակետով և եթե տրանզիտ փոխադրման մասին է խոսքը, հատում են ՀՀ- սահմանը և որևէ վճարի պակաս հայկական կողմը չի ունենում, սակայն օտարերկրյա վարորդներն են գումար կորցնում՝ երթևեկելով Գորիս-Կապան ճանապարհի հատվածով՝ հատելով ադրբեջանական մաքսակետը։

Բադասյանը անդրադարձավ նաև հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու տնտեսական կապերի ստեղծմանը։ Վերջինս հայտնեց, որ աքսիոմատիկ ճշմարտություն կա.

«Սահմանի բաց լինելը ավելի լավ է, քան սահմանի փակ լինելը։ Դա կարծում եմ, անվիճելի է, որովհետև այն տնտեսական ակտիվությունը և այն առևտրաշրջանառությունը, որը լինում է բաց սահմանների պարագայում, երբեք չի կարելի ակնկալել փակ սահմանի պարագայում»։
ՊԵԿ նախագահի կարծիքով չպետք է մնանք փակված, փակ սահմաններում ու չփորձենք տնտեսական ակտիվություն մտցնել երկիր։

«Ամբողջ աշխարհում խոշոր տնտեսություն ունեցող երկրների ներկայացվածությունն ավելի փոքր տնտեսություն ունեցող երկրներում նկատելի է, մենք ի՞նչ՝ վախերով ապրե՞նք»։