Անգլիայում ամուսինները կտրել են Բենքսիի գրաֆիտիով պատն ու վաճառել այն
Անգլիական Լոուստոֆտ քաղաքում գտնվող շինության սեփականատերերը վաճառել են սթրիթ արտի վարպետ Բենքսիի աշխատանքներից մեկը, որը պատկերված է շենքի պատին: Այս մասին հայտնում է The Metro-ն՝ հավելելով, որ դա վրդվմունքի ալիք է բարձրացրել քաղաքի բնակիչների շրջանում:
Էլեկտրական սարքավորումների հին խանութի շենքի պատին, որը պատկանել է Գերի և Նադին Շվարցներին գրաֆիտին հայտնել է անցյալ տարվա օգոստոսին:
Բրիտանացի անանուն հեղինակը օատին պատկերել է աղջկան՝ ձեռքին երկաթյա ձողով և ավազե դղյակով կողքին:
Աղբյուրի տվյալներով՝ ամուսինները նոյեմբերին առանձնացրել են գրաֆիտիով պատն ու վաճառել այն անհատ գնորդի՝ 1,5-2 մլն ֆունտ ստերլինգով: Տեղի բնակիչները զույգի այդ քայլը եսասիրական է համարել: