Նոր հաստատված կանոնավոր կապը վտանգի տակ է դնում Հայաստանը. Սաղաթելյան
«ՀՀ իշանությունները հայտարարեցին ևս մեկ նոր կանոնավոր կապ հաստատելու մասին՝ այս անգամ արդեն Թուրքիայի իշխանությունների հետ»,- ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը խորհրդարանում անդրադարձելէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վտանգներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հանդիպել են ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները, որից հետո կողմերը հայտարարեցին, որ հանդիպումն անցել է դրական ու կառուցողական մթնոլորտում։
«Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս նոր հաստատված կապը՝ ակնհայտ է։ Այս պարագայում վտանգի տակ է դրված Հայաստանի հանրապետությունը։ Այս գործընթացը չի կանգնել, ողջ ուժով շարունակվում է։ Հայ-թուրքկաան հաշտեցման գործընթացը դրա վկայությունն է»։
Սաղաթելյանը նշեց՝ ելույթի նպատակը զգոնության կոչն է, իրավիճակից դուրս գալու համար պայքարի կոչն է՝ Հայաստանը փրկելու նոր, կործանարար քայլերից։ ԱԺ փոխխոսնակը դիմադրության կոչ արեց՝ կանխելու հայրենիքը մեկ անգամ ևս պարտության տանող օրակարգը։
Սաղաթելյաը հիշեցրեց՝ 2018 թվականին Փաշինյանը հանդիպել էր Ադրբեջանի նախագահին, հետո հայտարարել, որ Ադրբեջանի հետ կանոնավոր կապ հաստատելու պայմանավորվածություն կա և որ Ալիևից կիրթ մարդու տպավորություն է ստացել։ Սակայն երկու տարի անց տեղի ունեցավ աղետալի 44-օրյա պատերազմը։