Կրակոցներ Ռուսաստանում. անհայտ անձը պատսպարվել է տանը և սպանել անցորդների
Կրատովում՝ Մոսկովյան շրջաններից մեկում այսօր կրակոցներ են եղել: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բնակիչների մեկը սկզբում պատսպարվել է սեփական տանը և հրացանով կրակել անցորդների վրա, այնուհետև հանցագործն այրել է իր տունը և փախել անտառ:
Թեև պաշտոնապես հայտարարվում է 1 զոհի և մի քանի վիրավորների մասին, բայց քիչ առաջ LIFE-ը ուղիղ եթերում ցուցադրեց երկու սպանված անձանց փողոցի կենտրոնում: Այս պահին իրավապահները փնտրում են հանցագործին:
23:05. Հաղորդվում է, որ զոհերի թիվը հասել է 4-ի: