Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Շոյգուին հրավիրել է Լոնդոն
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուին հրավիրել է Լոնդոն: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ես իմ ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուին հրավիրել եմ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այցելել Լոնդոն։ Մենք պատրաստ ենք քննարկել անվտանգության վերաբերյալ ընդհանուր մտահոգությունների հետ կապված հարցեր», — նշել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը։
Ուոլեսը նշել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհուրդը ցույց է տվել ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը՝ եվրատլանտյան անվտանգության հարցերի լայն շրջանակի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսելու: