Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia
Region

«Ամեն ինչ հրապարակայնորեն է եղել». Ռուբինյանը՝ հայ-թուրքական երկխոսության մեկնարկի մասին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, հայ-թուրքական երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն այսօր, խոսելով Մոսկվայում Թուրքիայի ներկայացուցչի հետ իր հանդիպումից, պնդեց, որ սա միակ դեպքն է, երբ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը և առաջին իսկ կետը հրապարակային է։

Ռուբինյանին դուր չեկան նիստի սկզբում ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքները, թե Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացները տեղի են ունենում գաղտնի։

«Պարզ է չէ՞, ամեն ինչ հրապարակայնորեն է եղել, ես հենց նոր ամբիոնից մեջբերեցի մեր Արտգործնախարարության հայտարարությունը, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ներկայացուցչի հայտարարությունը: Երբ որ ասում եք՝ «ամեն ինչ իմանում ենք Թուրքիայից», չի եղել մինչ այս պահը մի իրադարձություն, որի մասին մեր համապատասխան գերատեսչությունը, այս համատեքստում Արտգործնախարարությունը չի տեղեկացրել: Որ դուք ասում եք՝ «տեղի են ունենում գաղտագողի գործընթացներ», ինձ ամենաշատը սա է նյարդայնացնում, որովհետև, հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում Թուրքիայի հետ տեղի են ունեցել բանակցություններ բոլոր նախագահների օրոք», - նշեց Ռուբինյանը:

Մոսկվայում տեղի ունեցած հայ -թուրքական բանակցությունների մասին նիստի սկզբում խոսեցին «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Գեղամ Մանուկյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ոչ մի փաստաթուղթ չկա, որով Ռուբինյանը նշանակվել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ։

«Պետության կողմից բանագնացը, անկեղծ ասած, փորձեցի ման գալ գտնել, թե ինչ որոշման, կարգադրության հիման վրա է Ռուբեն Ռուբինյանը նշանակվել բանագնաց, ինչպես, օրինակ, Թուրքիայի կողմից հասկանալի է՝ Էրդողանի հրամանագրի համաձայն, որևէ տեղ չգտա: Բայց պետության կողմից Ազգային ժողովը լիազորե՞լ է արդյոք Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին բանագնաց իբրև Հայաստանի Հանրապետության անունից բանակցություններ վարել Թուրքիայի հետ, Ազգային ժողովի խորհրդում այդ հարցը քննարկվե՞լ է, որ գործուղում է Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ բանակցություններ վարելու: Հասկանում եմ, որ Ռուբեն Ռուբինյանը բանագնաց է, արտգործնախարարի մամուլի քարտուղարի մամուլին տված կարճ պատասխանի հիման վրա է հանրությունը մինչև հիմա տեղեկանում, որ Ռուբեն Ռուբինյանը բանագնաց է», - ասաց Մանուկյանը:

«Հատուկ ներկայացուցիչը մեր դեպքում պաշտոն չէ, գործառույթ է, այսինքն՝ ես չեմ նշանակվել որևիցե պաշտոնի, ես ինչպես Ազգային ժողովի փոխնախագահ հանդիսանում էին, այնպես էլ շարունակում եմ հանդիսանալ, բայց իրականացնում եմ հատուկ ներկայացուցչի գործառույթը», - արձագանքեց Ռուբինյանը:

Ընդդիմադիր Ագնեսա Խամոյանը դարձյալ հիշատակեց Ռուբինյանի Թուրքիայում ուսանելու տարիները, ակնարկեց Ռուբինյանի գործակալ լինելու հավանականության մասին։ Ընդդիմադիրների շարունակական այս շեշետադրումները զայրացրեցին Ռուբինյանին։ Հենց նիստերի դահլիճում լեզվակռիվ սկսվեց Ռուբինյանի և «Հայաստան» խմբակցության պատգմավոր Հռիփսիմե Ստամբուլցյանի միջև։