Աբու-Դաբիում պայթյուններ են որոտացել. ՀՀ նախագահի այցի օրակարգում փոփոխություններ չկան
Աբու-Դաբիում բենզակիր ավտոմեքենայի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, կա 6 վիրավոր: WAM գործակալության տվյալներով զոհերից մեկը Պակիստանի, երկուսը՝ Հնդկաստանի քաղաքացիներ են:
Reuters գործակալության տարածած տեղեկատվության համաձայն՝ հութիները հայտարարել են, որ գրոհ են սկսել ԱՄԷ-ի դեմ:
Այս օրերին աշխատանքային այցով ԱՄԷ-ում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ նախագահի խորհրդական Հասմիկ Պետրոսյանը հայտնեց, որ ՀՀ նախագահի այցն ընթանում է բնականոն հունով: «Նախագահի այցի հետ կապված որևէ փոփոխություն չի եղել, Արմեն Սարգսյանը այժմ գտնվում է Դուբայում և մասնակցում է «Էքսպո 2020 Դուբայ»-ին»,-ասաց Հասմիկ Պետրոսյանը:
WAM-ի տվյալներով Աբու-Դաբիում երեք բենզակիր ավտոմեքենաների պայթյունները, ինչպես նաև նոր օդանավակայանի շինհրապարակում որոտացած պայթյունը կարող են ԱԹՍ-ների օգտագործման հետևանք լինել: