«Շաքրո Մոլոդոյի» շրջապատի «օրենքով գողերից» մեկը արտաքսվել է Ուկրաինայից (տեսանյութ)
«Շաքրո Մոլոդոյի» շրջապատի «օրենքով գողերից» մեկը արտաքսվել է Ուկրաինայից: Խոսքը 34-ամյա աբխազ Թենգիզ Չարայի մասին է, որը նեղ շրջանակներում ավելի հայտնի է «Գալիի Թենգո» մականունով:
Հայտնի է, որ օրերս «օրենքով գողը» ձերբակալվել է Կիևում Ուկրաինայի հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների կողմից: Դատարանը որոշել է վերջինիս տեղահանել երկրից: Թե կոնկրետ ուր է «օրենքով գողը» տեղափոխվել, հայտնի չէ: «Տեղափոխումը» տեղի է ունեցել Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանից:
«Գալիի Թենգոյի» մասին հայտնի է, որ նա «թագադրվել» է «հյուսիսային մայրաքաղաքում» 2014 թ.-ի հոկտեմբերին: «Հավաքին», որը կազմակերպվել է Չարայի` իրենց շարքերը համալրելու առթիվ, ներկա են եղել հանցավոր աշխարհում հայտնի «Արմավիրի Արան», «Կույր Հուսեյնը», «Դաթոն» և «Կուսոն»: