Արտակարգ դեպք Երևանում. պայթեցման եղանակներով թալանել են բանկերի մասնաճյուղերից մեկը, իսկ մյուսը չեն հասցրել. դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետն ու ՀՀ ոստիկանության ՔՀԲ գլխավոր վարչության պետը (ֆոտո)
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, բանկերի նկատմամբ հարձակումներ են տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժնի մեծ թվով աշխատակիցներ Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի, Երևան քաղաքի ոստիկանության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ գտնվում են Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան 56 շենքի տակ գտնվող «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի N 4 մասնաճյուղում։ Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետի առաջին տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։ Այս պահին հանցագործության վայրում հայտնաբերված հանցագործության գործիք մի քանի իրեղեն ապացույցներ նույն բաժնի քննիչ Վահան Վարեկյանի կողմից ընթերակաների ներկայությամբ առգրավվում են։
Շարունակությունը` այստեղ