Քանյե Ուեսթը մտադիր է համերգ տալ Ռուսաստանում և հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որը պաշտոնապես փոխել է անունը՝ դառնալով Յե, մտադիր է մեկնել Ռուսաստան, որպեսզի ներկայացնի իր The Sunday Service ավետարնչական ծրագիրը և հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինի հետ:
Այս մասին հայտնում է Billboard հարթակը՝ հղում անելով երգչի ներկայացուցիչ Ամիր Սուդանին: Ինչպես վերջինս հայտնել է, Յեն կարող է Ռուսաստան այցելել գարնանը կամ ամռանը, համերգներ կարող են տեղի ունենալ Crocus City Hall-ում կամ «Լուժնիկի» մարզադաշտում:
Համերգի ժամանակ որպես հատուկ հյուր կարող է հրավիրել ՌԴ նախագահը: