Իսպանիայի Վալենսիա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Հունիսի 9-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում, այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից:
«Կոմպրոմիս», «Վալենսիա էն Կոմուն» և Սոցիալիստական կուսակցությունները կողմ են քվեարկել «Արարատ» հայկական միության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օգտին՝ դատապարտելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և հորդորելով Վալենսիայի խորհրդարանին, Իսպանիայի կառավարությանը, ինչպես նաև Թուրքիային՝ հետևել իրենց օրինակին։