ԱՄՆ-ում մահացել է Լև Տոլստոյի ծոռը
ԱՄՆ Մերիլենդ նահանգում, 99 տարեկան հասակում, մահացել է հայտնի ռուս գրող Լև Տոլստոյի (1828-1910) ծոռ Սերգեյ Տոլստոյը, հայտնում է Washington Post-ը։
Հաղորդվում է, որ համաշխարհային գրականության դասականի ծոռը մահացել է հունվարի 4-ին՝ Վաշինգտոնի Բեթեսդա արվարձանի «հոսփիս կենտրոնում»։ Հրատարակությունը նշում է, որ նա ունեցել է սրտի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև լսողության և տեսողության հետ կապված խնդիրներ։ Բացի այդ՝ մահը կարող էր վրա հասնել նաև, գրում է թերթը։
Ըստ թերթի՝ Սերգեյ Տոլստոյն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Եվրոպայում՝ «հիմնականում տարված լինելով խաղամոլությամբ»։ Նա սկսել է ապրել ԱՄՆ֊ում 1960-ականների վերջին։ Թերթի տեղեկություններով՝ նա իր ունեցած ողջ գումարը կորցրել է՝ ձիերի վրա խաղադրույք կատարելով։