Ճոխ և էլիտար հարսանիքներ են սպասվում. իշխանական թիմը շատ լուրջ պատրաստություն է տեսնում
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անգամ պատերազմից հետո քեֆ-ուրախության պակաս չի ունեցել։ Հատկապես խայտառակ պարտությունից հետո Փաշինյանն ու իր թիմը առավել ճոխությամբ են իրենց ուրախությունները կազմակերպում։ Միկոնոս կղզում իշխանական հանգիստը վկա, գրում է Politik.am-ը:
Կայքի տեղեկություններով առաջիկայում իշխանությունները պատրաստվում են երկու ճոխ և էլիտար հարսանիքի։ Առաջին հարսանիքը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանինն է։ Մամուլը գրել էր, որ նա ընտրյալ ունի ու նախարարը պատրաստվում է ամուսնանալ։ Մեր տեղեկություններով հարսանիքը տեղի կունենա այս ամիս։
Ամուսնանալ է պատրաստվում նաև Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը։ Նրա հարսանեկան արարողության ժամկետների մասին կոնկրետ տեղեկություններ չկան, բայց ամենայն հավանականությամբ շատ չի ուշանա։
Երկու հարսանիքների համար էլ իշխանական թիմը շատ լուրջ պատրաստություն է տեսնում։ Բոլորը թանկարժեք նվերներ են պատրաստում, որպեսզի էլիտար հարսանիքին էլիտար մասնակցություն ցուցաբերեն։
Ավելին՝ այստեղ