«Ինչո՞վ է զբաղված ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը»․ Արթուր Ղազինյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը զավթել է Հայաստանի ինքնիշխան տարածքը, պարբերաբար հարձակվում և սպանում է մեր զինվորներին, ՀՀ Զինված ուժերը գտնվում են պատմական նվազագույն մարտունակության պայմաններում, մինչ օրս չի տրվել 44-օրյա պատերազմի քաղաքական և ռազմական գնահատական, ՀՀ Զինված ուժերի բարեփոխման ծրագիր գոյություն չունի: Իսկ ինչո՞վ է զբաղված ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու հանձնառության շրջանակներում անգրագետ օրինագծով փակում է «Ղազինյանի թեման»:
Տորիչելյան դատարկություն և անմարդկային անբարոյականություն . . .