Ասրյան. ՀԱՊԿ հայ խաղաղապահներին Ղազախստան տանելը ճիշտ որոշում է
ianed.ru-ն գրում է, որ ՀԱՊԿ հովանու ներքո հայ խաղաղապահների մուտքը Ղազախստան բացարձակապես ճիշտ որոշում է: Այդ մասին հայտարարել է «Հայոց Արծիվներ, Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ և «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանը։
Նրա կարծիքով, Ղազախստանում ապստամբությունը կազմակերպել էր Թուրքիան, որի հետևում էլ կանգնած են Բրիտանիան, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն։ ՀԱՊԿ խաղաղապահներն այնտեղ կռվում են միայն միջազգային ահաբեկիչների ու ծայրահեղականների հետ պաշտպանելով ղազախ ժողովրդին նրանցից։ Նրանք թույլ չեն տվել Մեծ Թուրանի ծրագրի շրջանակներում այդ երկիրը վերածել թուրքամետ ծայրահեղական-ահաբեկչական տարածքի, չնայած խաղաղապահներին ձախողելու համար ստեղծվել է այսպես կոչված «Ղազախստանի ազատագրման ճակատը»։
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հիմնադիրներից է։ Բայց այդ կազմակերպության երկրների անվտանգության միակ երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ Ուստի հայերը և ՀԱՊԿ անդամ մյուս երկրները պետք է խզեն բոլոր կապերը Թուրքիայի, ԱՄՆ-ի և Բրիտանիայի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը