Ղազախստանում անկարգություններին մասնակցել են օտարերկրյա զինյալներ. Տոկաեւ
Օտարերկրյա գրոհայինները՝ առավելապես Կենտրոնական Ասիայի երկրներից, այդ թվում Աֆղանստանից, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքից, մասնակցել են զանգվածային անկարգություններին Ղազախստանում: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաեւը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցում Տոկաևը հայտարարել է, որ ինքը «ոչ մի կասկած չունի, որ դա ահաբեկչական հարձակում էր»:
«Ղազախստանի դեմ ագրեսիայի լավ կազմակերպված եւ պատրաստված գործողություն էր՝ օտարերկրյա զինյալների մասնակցությամբ, առավելապես Կենտրոնական Ասիայի երկրներից, այդ թվում՝ Աֆղանստանից։ Այնտեղ նաև Մերձավոր Արևելքից եկած գրոհայիններ են եղել»,- ասել է Տոկաևը։
Նրա խոսքով՝ զինյալների մտահղացումը եղել է երկրի տարածքում «վերահսկվող քաոսի գոտի ձեւավորելն էր՝ հետագայում իշխանության զավթմամբ»:
Նա նաեւ հայտարարել է, որ Ղազախստանում անկարգությունների հետեւանքով տնտեսական վնասը կարող է կազմել 2-3 մլրդ դոլար: