Ովքեր են շնորհավորել ՀՀ ԱԺ նախագահին
Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծննդյան օրն էր. խորհրդարանի ղեկավարը դարձավ 42 տարեկան,- գրում է Past.am-ը։
Այդ կապակցությամբ Սիմոնյանը շնորհավորանքներ է ստացել տարբեր երկրների խորհրդարանների նախագահներից, այդ թվում` ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից։
ԱԺ նախագահին շնորհավորել է նաև ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: