Անձին կորոնավիրուսով վարակելու համար քրեական պատիժ է սահմանված, ընդհուպ մինչև ազատազրկում
Քրեական օրենսգրքի 124.1 հոդվածը սահմանում է անձին նոր կորոնավիրուսային հիվանդությունով վարակելու համար նախատեսված պատիժները:
Հոդվածում նշվում է՝
1. Անձին նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անչափահասի նկատմամբ,
3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:
Ավելին՝ այստեղ