Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
Socity

Չի կարող երջանիկ լինել այն ժողովուրդը, որի մի մասը չի ընկալում մյուսի ցավը

Ամանորյա գիշերը հրավառությունների առատությունից ինձ թվում էր, թե գտնվում եմ ոչ թե խայտառակ պարտություն կրած, այլ հաղթանակած երկրի մայրաքաղաքում: Չգիտեմ՝ դա չգիտակցված ակցիա էր, թե նման հրահանգ էր իջեցվել ամեն գնով խաղաղության ձգտող իշխանության կողմից: Ենթադրում եմ, որ մեկը մյուսին չէր հակասում՝ կար և՛ առաջինը և՛ երկրորդը: Սակայն եթե քո հարևանի ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել, դու չպետք է տոն նշես՝ էլ չեմ ասում, որ դա անես հարևանիդ ի տես: Մարդկային բարոյականությունը մերժում է նման վարքագիծը: Բայց որքան հասկանում եմ՝ արդեն երեք ու կես տարի է, ինչ պարզ և հասարակ բարոյականությունը լքել է մեր շրջապատը:

Երեք ու կես տարի առաջ նախկինների տները դագաղներ ուղարկողները այսօր դա անում են փոխաբերական իմաստով: Առանց մտածելու, որ չի կարող երջանիկ լինել այն ժողովուրդը, որի մի մասը չի ընկալում մյուսի ցավը: Եվ ըստ այդմ՝ չի կարող երջանիկ լինել քո ընտանիքը, եթե քո հարևանիդ տունը դժբախտություն է մտել:

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ամեն ինչ անում է, որպեսզի ժողովրդի հիշողությունից ջնջնվի հայրենիքի մի մասի կորուստը՝ մերժելով այն հայրենիք կոչվելու իրավունքից: Որպեսզի մարդիկ մոռանան, որ մի քանի հազար երիտասարդ այլևս տուն չի վերադառնա, իսկ դրանից ավելին հաշմված է վերադարձել: Եվ մարդիկ տրվում են այդ սատանայական ներշնչանքին: Որովհետև ծանր է ողբերգության բեռով ապրելը՝ նույնիսկ եթե դա քոնը չէ: Եվ այդ պատճառով էլ կառչում են դրանից ազատվելու ամենափոքր հնարավորությունից անգամ: Էլ չեմ խոսում մարդու այն տեսակի մասին, ով թքած ունի՝ թե ինչ կպատահի հայրենակցի հետ. կարևորն ինքն է ու իր ընտանիքը:

Նմաններն անհայրենիք արարածներ են՝ մարդ կոչվելուն ոչ արժանի: Իսկ երբ դրանց իր աջակցությունն է հայտնում մերօրյա «փրկիչը»՝ անգամ մեկ ազգի կամ ժողովրդի շրջանակում դեգրադացիան սահմաններ չի ճանաչի: Հոգևոր այդ դեգրադացիան, ի դեպ, շատ ավելի վտանգավոր է ժողովրդի ու պետության ապագայի առումով, քան մատի փաթաթան դարձրած կոռուպցիան (լատիներենից՝ փչացում): Կոռուպցիան, նյութական իմաստով, ի վերջո, պետություն չի կործանում, իսկ ժողովրդի նկարագրի փչացումը մեզ այսօր տանում է դեպի անդունդ: Ինչը զարմանալիորեն չի ընկալվում նրանց կողմից, ովքեր պետք է խոչընդոտ հանդիսանային այդ ընթացքին:   

Արդեն երկրորդ տարին է, ինչ ես չեմ կարողանում բաժակ բարձրացնել և շնորհավորել մերձավորիս Ամանորը: Իսկ եթե նույնիսկ ստիպված եմ լինում՝ ես զգում եմ սեփական կեղծավորությունս: Դիմացինս կարող է նույնիսկ դա չզգալ, բայց ես ճանաչում եմ ինքզ ինձ, ու ամաչում եմ ինքս ինձանից: Ամաչում եմ, որովհետև 1988-ի շարժումն ինձ համար վերափոխվելու շարժում էր, որտեղ տեղ չունեին կեղծիքն ու շահամոլությունը: Որտեղ իմ ինքնահաստատումը տեղի էր ունենում ոչ թե նշված երևույթների կամ օտար մարդկանց հաշվին, այլ ինքս ինձ հաղթելու տառապանքների գնով: Ու որով դաստիարակել եմ իմ զավակին: Դաստիարակել ազնվության իմ պատկերացումներով, իմ կյանքի օրինակով: Կարծում էի, որ 2018-ի շարժումը կդառնա այն սկիզբը, որն ինձ իրավունք կտա կիսվել ոչ միայն զավակիս, այլ հազարների հետ: Սակայն ճակատագիրն այդպես չկամեցավ:

Ճակատագիրը կամեցավ, որպեսզի ամեն ինչ շրջվի գլխվայր, ընթանա իմ պատկերացրածի հակառակ: Ու այդ ճակատագիրը դեռևս շարունակում է իր ուղին: բայց ես կարծում եմ, որ ես ու ինձ նմաններն, ի վերջո, կհաղթենք: Որովհետև մենք ենք մարդկային և այդ թվում հոգևոր զարգացման ուղին նախանշողները և ոչ թե ստի և կեղծիքի «չասպետները»:  
Հ.Գ. Ամանորյա կեսգիշերից շուրջ կես ժամ անց ես արդեն քնած էի: