Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50, մահվան՝ 5 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 344 980 է, մահվան դեպքերինը՝ 9482
Հայաստանում հունվարի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 980-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 7975 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հունվարի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1507 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9482-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 133 է, ընդհանուր առողջացածներինը՝ 331 692: Մեկ օրում արվել է 4348 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 572 846 թեստ: