Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
uncategorized

Լեզուն առուծախի առարկա չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի պատասխան «Փաստ» օրաթերթի հունիսի 7–ի «Յուրի Ավետիսյանը Լեզվի պետական տեսչությունը լուծարելու 4 պատճառ է բերում» հոդվածի

ՀՀ լեզվի պետական տեսչության պետ

Հոդվածին պատասխանելուց առաջ մի քանի հարց ունեմ Ձեզ (Յուրի Ավետիսյանին.– խմբ.) ուղղված:

Հարց 1. Դուք Կառավարության բոլո՞ր նիստերի օրակարգերին եք քաջատեղյակ: Որոշման նախագիծը ուղղակիորեն առնչվում էր Լեզվի տեսչությանը, բայց մենք անտեղյակ էինք, որ այն ընդգրկվելու է մայիսի 25–ի օրակարգում: Մինչդեռ դուք բազմակողմանիորեն տեղեկացված լինելով հանդերձ, իրարամերժ դատողություններ եք անում, ենթադրում, որ նախարարությունը, բավական չէ հակված է տեսչությունը չլուծարելուն, դեռ ավելին, առաջարկում է կարգավիճակը բարձրացնել: Ա՛յ սա անկարգությո՜ւն է: Մի կողմից ասում եք, թե գործառույթները տրոհելը ճիշտ չէ, քանի որ այդպիսով հսկողությունը կթուլանա, «իսկ Լեզվի տեսչությունը կարողանում էր վերահսկողությունը կենտրոնացված պահել իր ուշադրության կենտրոնում», մյուս կողմից շարունակում եք` «Լեզվի պետական տեսչությունը չէր իրականացնում, ի զորու չէր կամ չէր կարողանում իրականացնել այդ աշխատանքները»: Կողմնորոշվեք, պարոն Ավետիսյան: Հիմա Լեզվի տեսչությունը կարողանո՞ւմ էր, թե չէր կարողանում վերահսկել: Մի բան էլ. Կառավարության որոշման նախագծի վերնագրում Լեզվի տեսչությունը հիշատակված չէ: Մենք` տեսչության աշխատակիցներս տեսչության կանոնադրության` Կառավարության որոշման համարից ենք հասկացել, որ նախագծում տեսչությանը վերաբերող դրույթներ կան: Դուք այդ ինչպե՞ս իմացաք: Խոստացեք, որ այսուհետ ևս ուշադիր կլինեք Լեզվի տեսչությանը վերաբերող, հատկապես մեզ համար վտանգավոր տեղեկություններ հաղորդելու հարցում:

Հարց 2. Իսկ դո՞ւք, որպես համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, երբևէ կանգնե՞լ եք Լեզվի տեսչության կողքին, որևէ հարցով աջակցել եք, թե դուք էլ որոշ մտավորականների նման, հենց լեզվի անունն եք լսում, միայն լեզվին եք տալիս:

Հարց 3. Հիմա ձեր ասածն ի՞նչ է: Մենք ասել ենք ու շարունակում ենք ասել, որ օրենսդրական որոշ կարգավորումների խնդիր կա, որ բավարար լծակներ չունենք: Դրա համար տարիներ շարունակ պայքարել ենք, չենք համակերպվել մեզ պարտադրված վիճակին: Հիմա դուք ինչի՞ց եք դժգոհ. որ մեզ զրկել են լծակների՞ց, թե որ վարչական վարույթներ ենք իրականացրել: Խաղաքարտերը բացե՞նք. այո՛, ստուգումներն արգելել են, վարչական վարույթներ ենք իրականացրել: Ձգտել ենք այդ կերպ հետևել երկրի լեզվական զարգացումներին, գոնե այդ ձևով վերահսկել ու կատարել մեր պարտականությունները: Իսկ ում անվանում եք «կառավարության ներկայացուցիչ», բոլորովին էլ այդ մարդը չէ, Հ.Այվազյանը տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար է ընդամենը, ոչ բոլորովին Կառավարության ներկայացուցիչ:

Անդրադառնամ Լեզվի տեսչությունը լուծարելու` Ձեր մատնանշած չորս պատճառներին.

Պատճառ առաջին. «Հավանաբար Կառավարությունը ցանկանում է ապակենտրոնացնել վերահսկողությունը»,– ասում եք Դուք:

Պարոն Ավետիսյան, Կառավարությունը ձեր պարզաբանումների կարի՞քն ունի, թե քնեցիք–արթնացաք պայծառատեսի կարողություններով: Մի քանի օր առաջ «Երկիր մեդիայի» եթերում պնդում էիք, որ տեսչության գործունեությունը պետք է բարելավել, միանշանակ` չփակել, ինչպես հակառակը փանջունիական ոգևորությամբ կրկնում էր Ձեր իմացած «կառավարության ներկայացուցիչը: Հիմա Ձեզ ի՞նչ պատահեց:

Պատճառ երկրորդ. «…Իրականում տեսչությունը վերջին տասնամյակում և դեռ մի փոքր էլ ավելի` անգործության էր մատնված»:

Որտեղի՞ց գիտեք: Հիմնավորումներ ունե՞ք: Լեզվի տեսչությունը, որպես երկրում լեզվաքաղաքականություն իրականացնող լիազոր մարմին, լավագույն հնարավորություն ունի վերահսկելու բոլոր ուսումնական հաստատությունների, այդ թվում` Երևանի պետական համալսարանի կրթության և ուսուցման լեզուն, ինչպես նաև հայերենի դրվածքը բոլոր ուսումնական հաստատություններում և գնահատականներ տալու նաև Ձեր աշխատանքին: Բայց Լեզվի տեսչությունը դրանից զերծ է մնացել, չնայած Ձեր աշխատանքի արդյունքն «ակնառու» է երկրում… Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում…

Դուք Լեզվի տեսչության վերադասը չեք, մենք ձեզ հաշվետու չենք: Դուք մեր կիսամյակային և տարեկան հաշվետվություններին ծանո՞թ եք… Ձեր գործերով զբաղվեք և մտավորականի կեցվածք ընդունելով` երկիմաստ դատողություններ մի՛ արեք:

Պատճառ երրորդ. «…Ապաշնորհ ղեկավար ունենալն է»:

Ով–ով, դուք այդ մասին խոսելու իրավունք չունեք, առնվազն պետք է լռեք, քանի որ, Ձեր լեզվով ասած` ասում են, որ ուր գնացել եք, ինչ պաշտոն զբաղեցրել եք, բարի հետք չեք թողել:

Պատճառ չորրորդ. «Տեսչության գործունեության իրավասությունների մի հատվածը վերապահվեց Հայերենի բարձրագույն խորհրդին»:

Դուք երևի տեղյակ չեք, որ Հայերենի բարձրագույն խորհուրդը վաղուց է գործում Կրթության և գիտության նախարարին կից որպես խորհրդակցական մարմին: Ի գիտություն Ձեզ. որպեսզի խորհրդի ընդունած որոշումները իրավական նորմատիվ ակտ դառնային, գրանցվեին Արդարադատության նախարարությունում, տպագրվեին պաշտոնական տեղեկագրում, անհրաժեշտ էր նրա կարգավիճակը բարձրացնել: Այդ նպատակով էլ Լեզվի տեսչությունը երկար ժամանակ պայքարում էր: Հիշեցնենք, որ Լեզվի տեսչությունն է մշակել ՀԲԽ–ի կանոնադրությունը, կառուցվածքը, մի քանի անգամ շրջանառել է և ներկայացրել ՀՀ Կառավարություն: Այս տարվա մարտ ամսին, երբ շրջանառվում էր Լեզվի տեսչությունը լուծարելու մասին որոշման նախագիծը, հանկարծ վարչապետին կից ստեղծվում է Հայերենի բարձրագույն խորհուրդը: Ինչ–որ անազնիվ երանգ չկա՞ այս պատմությունում: Ասում եք` առաջիկայում այդ խորհուրդը պիտի գործի: Առաջիկայում` ե՞րբ: Առաջիկան լայն հասկացություն է: Բացի դա, դուք ԿԳՆ–ին կից ՀԲԽ–ի անդամ եք դեռևս, քանի՞ նիստ եք գումարել, լեզվական ի՞նչ հարցեր եք քննարկել, քանի՞ որոշում եք ընդունել: Տեսնո՞ւմ եք, որ Ձեր գործերի մասին ահագին բան կա խոսելու, մինչդեռ դուք Ձեր աչքի գերանը չտեսած, ուրիշի աչքի չոփն եք մատնացույց անում:

Հոդվածն ավարտվում է ինչ–ինչ գումարներ վճարելու և դրա դիմաց աշխատանք չիրականացնելու, իմ անձի շուրջը աղմուկ բարձրանալու, այն Լեզվի տեսչության հնարավոր լուծարման հետ կապելու մասին մեզ անհասկանալի Ձեր դատողություններով: Գուցե ինչ–որ բա՞ն գիտեք, որ մենք չգիտենք: Ձեր շատ դատողություններ գուցե Ձեր չըմբռնելու կամ չհասկանալու հետևանք է: Ի՞նչ եք առաջարկում, առանց աշխատավարձ ստանալու «սխրանքներ» գործեի՞նք: Ասենք, որ գործել ենք: Իսկ գումարներ Լեզվի տեսչությունում չեն պտտվում. զուր հույսեր մի՛ փայփայեք: Լեզուն առուծախի առարկա չէ:


Հ.Գ. Պատվաբեր չէ, հատկապես այս օրերին, երբ Լեզվի տեսչության լուծարման հարց է շրջանառվում, հստակ դիրքորոշում հայտնելու փոխարեն սպասել, թե լեզվի բնագավառում քամին ո՛ր կողմից ո՛ւր կփչի….

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում