Սպանություն Գյումրիում. սպանվածը Վարդան Ղուկասյանի սպանված փեսացուի մայրն է․ դին հայտնաբերել են հագուստի սրահում՝ պարանոցի մասում կտրած հետքով
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամեր առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում հայտնի լեհական հագուստի խանութում կնոջ դի կա:
Իրավապահները Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում՝ «Հովնան» խանութի ներսում, հայտնաբերել են կնոջ դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Անահիտ Իսկանդարյանն էր:
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օրի-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ: Խանութի ներսում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, պարանոցի հատվածում էլ՝ կտրած հետք:
Ավելին՝ այստեղ