Դատավոր Պապոյանը մոտ 50 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևան քաղաքի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը մոտ 50 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք Պապոյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Մասնավորապես դատավորը նախորդ տարի 23 միլիոն 908 հազար դրամն է որպես փոխառություններ հանձնել: Նրա դրամական միջոցները կազմել են միայն 1 միլիոն դրամ, իսկ տարեկան եկամուտները ստացվել են 6 միլիոն 662 հազար դրամ աշխատավարձից, 2 միլիոն 960 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից, և 1 միլիոն 968 հազար այլ եկամուտներից:
Կինը՝ Վիկտորիա Ղաջոյանը, հայտարարագրել է 15 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ և 266 հազար դրամ տարեկան եկամուտներ, որի ստացման աղբյուրը նշված չէ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում