Դատավորի ընտանիքը վաճառելով բնակարանն ու ավտոմեքենան՝ 70 հազար դոլարի եկամուտ է ունեցել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևան քաղաքի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանն ու ամուսինը նախորդ տարի անշարժ և շարժական գույքի վաճառք են իրականացրել: Այս մասին տեղեկանում ենք Կատվալյանի և իր ամուսնու՝ Ռաֆիկ Մարությանի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրերից:
Մասնավորապես դատավոր Կատվալյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի վաճառել է իր 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարանը: Բացի բնակարան վաճառելուց վերջինս նաև փոխառություններ է հանձնել՝ 10 միլիոն դրամի չափով: Դատավորի դրամական միջոցները կազմել են 29 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեկան եկամուտները՝ 6 միլիոն 192 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:
Ամուսինն էլ վաճառել է իր 10 միլիոն դրամ արժողությամբ «TOYOTA LAND CRUISER PRADO 4.0» մակնիշի ավտոմեքենան, հայտարարագրել 48 միլիոն դրամ և 37 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ: Նրա տարեկան եկամուտները ստացվել են 3 միլիոն 400 հազար դրամ աշխատավարձից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում