Մեծամորի տներից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու դի
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ոստիկանության Մեծամորի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և խնդրել, որպեսզի փրկարարները մոտենան Մեծամոր քաղաքի 1-ին փողոցի թիվ 27 տուն, քանի որ բակում՝ փոսի մեջ, դի կա, հայտնում է shamshyan.com-ը։
Փրկարարները ճոպանի միջոցով փոսից դուրս են բերել նույն տան բնակիչ՝ 58-ամյա Վաղինակ Ծ-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել է արմունկների և ծնկների շրջանում քերծվածքներ, իսկ գլխի ճակատային, հոնքային, քունքային և քթի հատվածներում՝ սալջարդ վերքեր։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։