Պարզաբանում Մոսկվայում Միհրան Հարությունյանի մասնակցությամբ ծեծկռտուքի մասին
Ռիո 2016-ի արծաթե մեդալակիր 66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը կապ չունի Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի եւ կրակոցի հետ: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց նրա մտերիմ ընկերը՝ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ եւ հունահռոﬔական ոճի ըմբշամարտի պատասխանատու Արսեն Բադալյանը: Նա պարզաբանեց՝ ինչ է տեղի ունեցել:
«Ճիշտ չէ: Ավտոսպասարկման կետում, որտեղ Միհրանի մեքենան կանգնած է եղել, կռիվ է եղել հայերի միջեւ: Երբ ոստիկանությունը եկել է մեքենաները ստուգելու համար, բոլոր սեփականատերերին կանչել են, որ փաստաթղթեր ներկայացնեն, Միհրանն էլ գնացել է: Կրակոց եղել է, բայց Միհրանի հետ կապ չունի: Զուտ նրա մեքենան է այնտեղ կանգնած եղել: Եթե Միհրանը կրակած լիներ, հիմա պետք է համապատասխան վայրում լիներ, իսկ ես նոր եմ խոսել հետը, նա էլ շատ զարմացավ»,- ասաց Միհրանի ընկերն armtimes.com-ի հետ զրույցում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: