Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, ասուլիսը հիմնականում արտաքին լսարանի համար էր։ Ավելի կոնկրետ` Թուրքիայի ու Ադրբեջանի․ Անդրանիկ Թևանյան
Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, ասուլիսը հիմնականում արտաքին լսարանի համար էր։ Ավելի կոնկրետ` Թուրքիայի ու Ադրբեջանի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան« խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:
«Նիկոլ Փաշինյանը Շուշին համարում է ադրբեջանական, Արցախը` Ադրբեջանի մաս
Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, ասուլիսը հիմնականում արտաքին լսարանի համար էր։ Ավելի կոնկրետ` Թուրքիայի ու Ադրբեջանի։
Հայ֊թուրքական շփումներին ընդառաջ նա հրապարակավ բավարարեց թուրք֊ադրբեջանական զույգի նախապայմանները`
- ոլոր֊մոլոր ձևակերպումներով, ակնհայտ ստերով, բանակցային գործընթացի միտումնավոր կեղծումով հայտարարելով, որ Շուշին ադրբեջանական քաղաք է և ինքն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում,
- վերահաստատելով, որ պաշտոնական Երևանը գործնականում հրաժարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի հետապնդումից,
- քողարկված ձևով կողմ արտահայտվելով Սյունիքի միջանցքին (այս հարցը շաղկապվեց Ադրբեջանի` ԵԱՏՄ մտնել֊չմտնելու հեռանկարի հետ),
- անոնս անելով Տավուշի մարզում սպասվելիք տարածքային զիջումների մասին (մասնավորապես` Ոսկեպարի ուղղությամբ)։
Մնացած թեմաներով նրա ձևակերպումներն արդեն ուղղված էին թիմակիցներին և ցույց էին տալիս, թե ինչ աստիճանի են այլասերվել ու պատրաստվում է՛լ ավելի այլասերվել, այսպես կոչված, հեղափոխականները` Նիկոլի գլխավորությամբ
Օրուելն ու Մարկեսը բազմաթիվ պտույտներ են անում իրենց գերեզմաններում»,- գրել է նա։