Միհրան Հարությունյանը Մոսկվայում ծեծկռտուքի ժամանակ կրակել է ընկերոջ վրա
28-ամյա հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը ծեծկռտուքի մասնակից է դարձել Մոսկվայոի կենտրոնում: Ծեծկռտուքը ուղեկցվել է նաև հրաձգությամբ: Միհրան Հարությունյանը իր ընկեր Սամվել Ավետյանի հետ ավտոսպասարկման սրահում է եղել: Նրանց խաղաղ զրույցը վերածվել է վեճի:
Վիճաբանությունն ավարտվել է առաջին կրակոցից հետո: Մարզիկի հակառակորդը ոտքի վնասվածք է ստացել: Ժամանել են ոստիկաններ: Պարզվել է, որ Միհրան Հարությունյանի զենքը գրանցված է եղել: Եվ Միհրան Հարությունյանը և նրա ընկերը պնդել են, որ կրակոցը պատահաբար է ստացվել:
Ավետյանը չի ցանկացել հոսպիտալացվել: Նա նաև հրաժարվել է բողոք ներկայացնել ընկերոջ դեմ: