ՌԴ խաղաղապահներն ապահովել են ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ երթևեկությունը Լաչինի միջանցքով
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լաչինի դիտորդական անցակետերով մեկ օրում ապահովել են ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ երթևեկությունը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ռուսաստանի խաղաղապահ ուժերը 27 դիտակետ ունեն Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում:
Ավելին՝ այստեղ