ՊՇՌ թեստերը աշխատողների միջոցների հաշվին հանձնելու դրույթը ճանաչվեց հակասահմանադրական և անվավեր. Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սահմանադրական դատարանը պատվաստումների պարտադիրության վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվկանի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ ՊՇՌ թեստերը աշխատողների միջոցների հաշվին հանձնելու դրույթը ճանաչեց Սահմանադրությանը ՀԱԿԱՍՈՂ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ
Օգոստոս ամսից մի շարք մասնագետներ, ներառյալ ես, հրապարակային պնդել ենք այս դրույթի հակասահմանադրական լինելու մասին, ինչն այսօր հաստատվեց ՍԴ կողմից: